Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Վթարի հետեւանքով Գեղարքունիքի մարզում երիտասարդ ամուսինները մահացել են
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 31-ամյա Սեւակ Բաղդասարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Գեղարքունիքի բաժնից:
Իսկ մեքենայի մեջ գտնվող մահացած ամուսինների երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:
«Կամազ 55-11» ավտոմեքենայի վարորդ` ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բորիս Մեջլումյանը եւս մեքենայի մեջ է եղել, բայց բարեբախտաբար վերջինս չի տուժել:

Источник: http://simpo.do.am
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (18.08.2012)
Просмотров: 445 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]