Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

«Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ». «Արմավիան» չի կարող հրաժարվել երկրորդ SuperJet-ից` չմարելով առաջինի պարտքը
«Արմավիան» չի կարող հրաժարվել երկրորդ SuperJet-ից` չմարելով առաջինի պարտքը: Այդ մասին http://Simpo.do.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մուրավեւը:
Նա հաստատեց ռուսական լրատվամիջոցներում տեղի գտա] վերջին հրապարակումներն այն մասին, որ «Արմավիան» պարտք է «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերությանը մոտ 4 մլն դոլար առաջին SuperJet-ի համար, չհաշված պարտքը արտաերաշխիքային տեխնիկական սպասարկման համար:
«Ժամանակին «Արմավիային» առաջարկվել էր ինքնաթիռի լիզինգի տարբերակը` ռուսական «ՎԷԲ-Լիզինգ» ընկրության միջոցով: Այդ տարբերակից ընկերությունը հրաժարվել էր` որոշելով ինքնաթիռները գնել վարկով: Առաջին SSJ-ն հանձնվեց հայկական բանկերից մեկին` որպես գրավ: Քանի դեռ ինքնաթիռը գտնվում է գրավի տակ, «Արմավիան» չի կարող այն տնօրինել, այդ թվում և հրաժարվել դրանից», – ավելացրեց Ա. Մուրավյովը: Այդ պատճառով, թեեւ հուլիսին` բրիտանական Ֆարնբորոյի ավիացուցահանդեսում, «Արմավիան» հայտարարեց «Սուխոյին» երկրորդ SSJ-ից հրաժարվելու մասին, սակայն պաշտոնական փաստաթուղթ Հայաստանից չեր ուղարկվել:
Նույն հանգամանգը ընկերությանը խանգարում է հրաժարվել երկրորդ ինքնաթիռից, քանի որ պայմանագիրը կնքված էր երկու մեքենայի համար, նախ անհրաժեշտ է կարգավորել առաջինի խնդիրը, պարզաբանեց Ա Մուրավյովը: «Այսպիսով, շատ բան կախված է «Արմավիայի» որոշումից` արդյոք այն կընտրի լիզինգը, թե պարտավորություները մարելը», – ավելացրեց Ա. Մուրավյովը` նշելով, որ որոշակի ժամանակում ոոշում չկայացնելու դեպքում` ինքնաթիռը կարող է անցնել «Սուխոյի» տնօրինման տակ:
Պատասխանելով «Արմավիային» առաջարկված առաջին Су-100-ի գնի վերաբերյալ հարցին` Ա. Մուրավյովը նշեց, որ այն կազմել է շուրջ 25-26 մլն դոլար, ինչն ավելի էժան է, քան այսօրվա բազային գինը, որը 30 մլն դոլարից ավելի է: Հիշեցնենք, որ 2007 թ.` երկու Су-100-ի ձեռքբերման համար «Արմավիան»ՎՏԲ-Հայաստան բանի հետ 55 – 60 մլն դոլարի վարկային գծի պայմանագիր էր ստորագրել:

Источник: http://,
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (18.08.2012)
Просмотров: 435 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]