Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Փոքրիկս, քեզ մի բան հուշեմ…

11891170_1484005398580692_1795009486275363297_n

 

Կարդալով Անիի համայն հայությանն ուղղված նամակը, մոտս ցանկություն առաջացավ, հենց այնպես, մարդկայնորեն հարցնել՝ Անի ջան ո՞վ է թանիդ թթու ասել: Ախր վատ բան չես ուզում: Ուզում ես, որ բոլորը քեզ լավը ասեն, լավը անեն, որ դու քեզ լավ զգաս: Ո՞վ չի ուզում այդպես: Բայց, փոքրիկս, քեզ մի բան հուշեմ: Երբ որ ուզում ես լավը ստանալ, լավը պիտի տաս, անգամ եթե դառնացրել են քեզ: Անգամ եթե թթու խոսք են ասել: Ում որ դիմում ես, նրանից վեր պիտի կանգնես: Նույն հարթության վրա կանգնելն ու «քաղցր խոսքեր ասելը» միմյանց, նույն մակարդակի մասին է խոսում: Հենց վերնագրում դու ավելի շատ ես վիրավորում ազգիդ ինչ որ հատվածի, քան նրանք են քեզ նեղացրել՝ «Իմ սիրելի հայ՝ հայ մնացածներ… »: Ովքե՞ր են, որ հայ չեն: Հանրության հետ աշխատող ոչ մեկը զերծ չէ քննադատվելու սառը ցնցուղից: Այդ ջուրը դարման է, եթե կարողանաս ճիշտ գնահատել ու օգտագործել: Ոչ մի բան այնքան օգտակար չէ մարդու մտավոր աճին, որքան այդ դեղը, հավատա: Լրագրողներս դա ամեն օր ենք ստանում: Մի փոքր գաղտնիք էլ ասեմ: Ես ավելի շատ կարդում եմ ինձ հայհոյողներին, քննադատողներին, քան գովերգողներին: Վերջապես ես պետք է հասկանա՞մ՝ ինչու են հայհոյում, քննադատում: Եթե զուտ սուբյեկտիվ վերաբերմունք եմ տեսնում, չեմ արձագանքում, բայց երբ առողջ հատիկ եմ տեսնում, պատահում է, որ նամակով շնորհակալություն եմ հայտնում նրան՝ ինձ օգնելու համար: Անգամ եթե խոսքի մեջ կոշտ երանգ է լինում: Անգամ եթե ցուցադրաբար է «սխալս աչքս խոթում»: Գրում ես, որ դեռ չես ապաքինվել: Առողջություն: Այդպես կասի յուրաքանչյուր հայ, հավատացած եմ, անգամ քեզ քննադատողը, հայհոյողը… Ազգիս ընդհանրական կերպարը բարեգթությունն է, իսկ առանձին դեպքերի պետք չէ անդրադառնալ և այն էլ՝ Վարդգես Պետրոսյանի հրաշք տողերով: Քեզ ավելի լավ կհասկանայինք քո բառերով, թեկուզ ոչ հնչեղ, բայց հոգիդ կզգայինք… Կուզեի, որ իմ խոսքերից հետո հոգևոր ուժ ստանայիր ու չասեիր՝ մարդիկ ամեն օր ինձ մի սպանեք… Հասմիկ Բաբաջանյան



Источник: http://simpo.do.am
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (21.08.2015)
Просмотров: 376 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]