Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել 50-ամյա տղամարդու դի
օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17.00-ի սահմաններում Կապանի շտապօգնության կայանից ահազանգել են Կապանի փրկարարական ջոկատ, որ Ողջի գետում` Բաղաբերդ թաղամասի հատվածում, մարդ է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասնելով դեպքի վայր` փրկարար ջոկատի աշխատակիցները գետից դուրս են բերել ջրահեղձվածի դին:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Կապանի ոստիկանապետ Արա Դավթյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ ջրահեղձվածը Կապան քաղաքի Շինարարների 14 շենքի բնակիչ, 50-ամյա Արշավիր Նավասարդյանն էր:

Տեղում է նաև դատական բժիշկը, ում նախնական եզրակացությամբ, դիակի վրա բռնության հետքեր չկան:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում քննիչ Արմեն Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա.Նավասարդյանն իր 2 ընկերների հետ գետի ափին քեֆ անելիս է եղել, ընթացքում որոշել է մտնել ջուրը, կիսահագնված Նավասարդյանը մտել է ջուրը, ոտքը սայթաքել է, իսկ ընկերները չեն կարողացել ոչնչով օգնել:
Հայտնի է նաև, որ և՜ Ա.Նավասարդյանը, և՜ նրա 2 ընկերները անտուն թափառաշրջիկներ են:

Источник: http://.
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (20.08.2012)
Просмотров: 408 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]