Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Կրակոցներ Մասիսում. Ոստիկանները տաք հետքերով կրակողներին իրենց զենքերով հայտնաբերել են` այդ թվում քաղաքապետի թեկնածուի որդուն
օգոստոսի 14-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություներ էին ստացել, որ նախորդ օրը` գիշերը ժամը 23-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Ինչպես Մասիսից Tert.am-ին հայտնում Է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ճշտելու համար Ոստիկանության Մասիսի բաժնում ստեղծվում է օպերատիվ խումբ` Մասիսի Ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ:

Օպերատաիվ խումբը երեկ, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանություն են բերման ենթարկում 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանին և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանին: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մասիսի բնակիչներն իր հետ զրույցում հայտնել են, որ Վ. Դալլաքյանը աշխատում է «Անի լույս» ՍՊԸ-ի տնօրեն: Նշված ՍՊԸ-ն զբաղվում է` ավտոմեքենաների գազալիցքավորմամբ, իսկ Վ Դալլաքյանի հայրը` ԱվետիքԴալլաքյանը, Մասիսի քաղաքապետի թեկնածու է և ԲՀԿ կուսակցության անդամ է:

Մասիսի Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում Հ. Հովհաննիսյանը միտումնավոր դիտավորությամբ իր մոտ եղած դանակով ծակում է Վ. Դալլաքյանի տան դիմաց կայանված Մասիսի «Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ին պատկանող «ՎԱԶ» 2121 մակնիշի 296 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի ձախ կողմի հետևի անիվը: Վ. Դալլաքյանը տեսնելով այդ ամենը` իր մոտ եղած 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանից կրակոցներ է արձակում Հ. Հովհաննիսյանի ուղղությամբ:

Հ. Հովհաննիսյանը, տեսնելով, որ Վ. Դալլաքյանը զինված է հրացանով, դիմում է փախուստի և միայն որոշ ժամանակ անց վերադառում է Վ. Դալլաքյանի տան մոտ և Մակարով տեսակի պնևմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակում տան դիմաց կայանված «ՎԱԶ» 2121 մակնիշի 296 ԼԼ 11 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Մասիսի ոստիկանության օպերատիվ քչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել և առգրավել է 16 մմ տրամաչափի որսորդական հրացանից արձակված 2 կրակված փամփուշտ: Ոստիկանները հայտնաբերել են և առգրավել են նաև պնևմատիկ ատրճանակն ու որսորդական հրացանը: Գագիկ Շամշյանը հայտնում է որ, «ՎԱԶ» 21 21 ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանման տարածք, իսկ այդ ավտոմեքենան, որպես ծառայողական տրանսպորտ օգտագործում էր մասիս ՀՃԿ ՓԲԸ- ի տնօրեն Սմբատ Սարիբեկյանը, ով Վ. Դալլաքյանի քեռին է:

Մասիսցիները ֆոտոլրագրողին պատմում էին, թե եթե ոստիկանները օպերատիվորեն չգործեին, ապա այս պատմությունը կդառնար մի կաթիլ մեղրի պատմույթունը:

Источник: http://.
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (20.08.2012)
Просмотров: 411 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]