Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Հետաքրքիր փաստեր սեքսուալ հարաբերությունների մասին. լուսանկարներ 18+

Երբ խոսքը վերաբերում է սեքսին, մի շարք առասպելներ են ի հայտ գալիս։ Շատ հեշտ է դառնալ ասեկոսեների եւ մոլորությունների, արտաքին ազդեցությունների, սեքսուալ ակտիվության, ֆլիրտի զոհ. սա վերաբերում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց։ Նման ոչ ճշգրիտ տեղեկություններից խուսափելուն օգնության են հասնում սեքսի հոգեբանության ոլորտում կատարված գիտական մի շարք հետազոտություններ։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստեր եւ գիտականորեն ապացուցված մեթոդներ սեռական հարաբերությունների մասին։

Հորմոնների կազմվածքը փոխում է կնոջ սեքսուալ ճաշակը

Եթե կինը հակաբեղմնավորիչներ է ընդունում, ապա նրան դուր են գալիս այլ տղամարդիկ, քան երբ նա հաբեր չէր օգտագործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ պատճառը հոտառություն է. հաբեր ընդունող կանայք կարող են զգալ տղամարդու այն համանման գեները, որոնք առանց հաբերի չի ստացվում զգալ։ Համանման գեները կնոջն ավելի քիչ հաճույք են պատճառում եւ ավելի մեծ հակվածություն են առաջացնում դավաճանություններին, իսկ հաբերը նվազեցնում են այդ կապը։ Սակայն երբ կինը դադարում է հակաբեղմնավորիչներ ընդունել, նրա զգացմունքները կարող են ավելի շատ սառել զուգընկերոջ հանդեպ, քան հաբեր ընդունելու ժամանակ։   

Տղամարդկանց դուր են գալիս կարմիր զգեստ հագած կանայք

Կարմիր զգեստ հագած կանայք ավելի շատ գրավիչ են տղամարդկանց համար, քան այլ գույնի հագուստներ կրողները։ Սոցիալական հոգեբանության ամերիկյան ամսագիր կատարել է  ուսումնասիրություն, որով ապացուցվել է այդ փաստը։ Հետազոտությանը մասնակցել են 120 տղամարդ եւ նրանց բաժանել են չորս խմբի՝ յուրաքանչյուրում 30 մարդ։ Նրանք բոլորը նայել են տարբեր գույնի բլուզներ հագած կանանց լուսանկարներ։ Տղամարդկանց ավելի շատ դուր են եկել կարմիր զգեստներ հագած կանայք, քանի որ նրանք կարծել են, որ նման կանայք առաջին իսկ հանդիպման ժամանակ սեքսով կզբաղվեն։

Կանանց դուր է գալիս հումորի զգացում ունեցող տղամարդիկ

Սթենդֆորդի բժշկական համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 6-13 տարեկան երեխաների ուղեղը։ Հետազոտության ժամանակ երեխաներին ցույց են տվել տարբեր հնարքներ անող, ընկնող մարդկանց եւ կենդանիների զվարճալի տեսանյութեր։ Այնուհետեւ, երեխաներին ցուցադրել են ոչ այնքան հետաքրքիր հոլովակներ. օրինակ, ինչպես են մարդիկ  հեծանիվ քշում։ Արդյունքում պարզ է դարձել, որ հումորը ավելի մեծ ազդեցություն եւ տպավորություն է թողնում աղջիկների ուղեղի եւ մարմնի վրա, քան տղաների։ Այդ պատճառով առաջին հանդիպման ժամանակ պետք է կատակել։

Մարդիկ օգտվում են ծանոթությունների կայքերից՝ հոգեհարազատ մեկին գտնելու համար

 


Источник: http://simpo.do.am
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (19.08.2015)
Просмотров: 331 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]