Lorem ipsum
Class aptent taciti sociosqu ad litora
Главная » Статьи » NEWS - НОВОСТИ » NEWS - НОВОСТИ

Անի ջան մի երևակայի քեզ. հայի բաց նամակը Անի Երանյանին

 

Իմ սիրելի Անի Երանյան

Երբևէ չեմ անդրադարձել Ձեր կողմից կատարած թ՛ե լավ, թ՛ե վատ գործերին...( դե՛, «լավ»-ով միշտ հպարտացել եմ, հետևել եմ լուռ կամ մի փոքր բարձրաձայնել, իսկ «վատն» էլ... Ա՜խ ,այդ վատը... Վատն էլ ստիպել է ինձ մեկ-մեկ ստեղնաշարս ձեռս վերցնել ու..., բայց ...)…

Գիտե՞ք, ասում են` «Մարդը ինչքան համեստ է, էդքան ավելի է գնահատվում կամ համեստությունը գեղեցկացնում է մարդուն»:

Համեստությունը հպարտության նման է.. Համեստությունից էլ կարելի է հարգանքի մի մեծ տաճար կառուցել, տաճար, որտեղ միշտ քո անունը կհնչի մեծատառով՚: Քեզ մի՛ երևակայի այսօր...

Գիտեի, թե մարդիկ դադարել են քեզ քննարկել ու զարմանալ... բայց ախր ինչպես դադարեն, երբ էս ամառվա կեսին բոլոր հայ "աստղիկները" ու դերասանները օդբուսկ են ու կամա, թե ակամա քո հետ տեղի ունեցավ այն դժբախտ պատահարը դարձավ մոնոպոլ թեմա:.

Ախր, գոնե ինչպես շատերը դու էլ մի ընտրի աստղայինը տանելու ճանապարհը ու լրջորեն խաղա այն.. « Օ՜, այդ սուտի աստղայինը տարածները: Նրանց համար հայտնիությունը Ֆեյսբուքի գունավոր լուսանկարն է` իրենց՝ փողով գնած լայքերով էջերում, հայատառ կոմմենթներն են՝ Apres Arevs, Du imHrashqn es u Taxandy լատինատառ գրված բառերով»:

Կյանքը հիասքանչ է, երբ դու քեզ համեստ ես պահում ու չես փորձում քեզ դնել քո երազած հայտնիի տեղը ու փորձում ես քո անվան շուրջ ստեղծված աղմուկը ընդունել այն ինչ իրականում կա, իսկ քո դեպքում՝ իրականում ոչ թե դու էիր հայտնի ու շաքտ կարևոր, այլ ուղղակի (միգուցե սխալ է ասել, բայց կասեմ) ճիշտ պահին սխալ տեղում հայտնվեցիր:

Կյանքը հիասքանչ է, երբ ուղղակի ազգիցդ շնորհակալ ես լինում, որ բոլորը միահամուռ հետաքրքրվում էին քեզնով ու փորձում էին հնարավորության սահմաններում ինֆորմացիա իմանալ:

Առհասարակ, կյանքը հիասքանչ է, երբ քեզ սիրում են, երթուղայինում տեղ զիջում և շնորհակալություն հայտնում, բայց դա չի նշանակում, որ էտ նույն շնորհակալություն հայտնողներին պետք է մեղադրես, քեզ ամեն օր սպանելու մեջ, թե ինչ է նրանք փորձում էին քո հետ լինել քո դժվարին պահին:

Հա մի բան էլ. "Միշտ հիշի՝ երբեք չի կարելի երևակայել ու փորձել էտ երևակայության ազդեցության տակ ինչ որ բաց նամակներ գրել հայ ազգիդ՝ ում մեղադրում ես քեզ ամեն օր սպանելու մեջ ու, հիրավի, կարիք չկար էդքան գրելու, դու միմիայն պետք է գրեիր՝ "բաց նամակ հայ ազգիս. շնորհակալություն որ կողքիս եք", այլ ոչ թե քեզ երևակայեիր"...

Հ.Գ. Խոսքումս շատ եմ մեջբերել իմ սիրելի մէ գրագետ անձնավորության շատ կարևոր խոսքեր»:

Գրում է Անկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում 



Источник: http://simpo.do.am
Категория: NEWS - НОВОСТИ | Добавил: aaaa (09.08.2015)
Просмотров: 333 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]